Ապօրինի հարստացման համար առաջին քրեական գործը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՈՒ տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քրեական օրենսգրքում արված այդ փոփոխությունները հատկապես միջազգային հարթակներում ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքի մասին ապացույց: Միայն թե, հակառակ այդ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ այդ հոդվածով քրեական գործ չհարուցեց: Փոխարենը ապօրինի հարստացման համար առաջին քրեական գործը հարուցվեց թավշյա հեղափոխությունից հետո, եւ հարուցվեց հենց Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկի՝ Վաչագան Ղազարյանի դեմ:

Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալն էր: Նա մշտապես եւ ամենուր Սերժ Սարգսյանին ուղեկցել է դեռ նրա՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներից: Եւ ահա երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:

Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: