Ֆորմալ կրթությունն այսօր սովորելու միակ ուղին չէ․ կայացավ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի առաջին աշխատաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը։ Այսօր տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների առաջին աշխատաժողովը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելի Սթլիքլենդը։

Ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը կարևորում է երիտասարդների կարողությունների զարգացումն այս ծրագրի շրջանակում։

«Մենք կարևորում ենք քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակության ձևավորումը և մեր բոլոր գործողությունների միջոցով փորձում ենք օգնել այնպիսի երիտասարդի ձևավորմանը, որն արժևորում է մարդու կյանքն ու արժանապատվությունը, սեփական քաղաքացիական պարտքը, մասնակցում է ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության կայացմանն իր համայնքում»,- ասաց Մարիամ Մարտիրոսյանը։

Նա նաև հավելեց, որ նման քաղաքացու ձևավորումը բարդ խնդիր է, որի համար անհրաժեշտ է երկար ժամանակ, մասնագիտական մոտեցումներ և ռեսուրսների համախմբվածություն։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագիրը կարող է աջակցել կրթության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Նա ընդգծեց՝ ֆորմալ կրթությունն այսօր սովորելու միակ ուղին չէ։

«Այսօր մենք մի իրողության մեջ ենք, որտեղ ֆորմալ կրթությունն այլևս չի հանդիսանում կրթություն ստանալու մեր միակ և որոշ մակարդակներում գերակայող համակարգը։ Ոչ ֆորմալ կրթությունը գալիս է մեծապես լրացնելու, օգնելու և աջակցելու ֆորմալ կրթությանը»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորեց հասարակագիտության դերը։ Ըստ նրա՝ ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական այն վերլուծությունը և պատկերացումը, որը հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչպես օգտագործել, օրինակ, բնագիտական գիտելիքը։

«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, թե ինչ կարևոր են բնագիտական, տեխնոլոգիական, մաթեմատիկական և ճարտարագիտական ուղղության առարկաները, բայց սովորաբար շատ քիչ ենք խոսում այն մասին, թե ինչ կարևոր է հասարակագիտությունը»,- հայտնեց նախարարը։

Ծրագրի երկու բաղադրիչները ներկայացրեցին Ալեքսանդր Շագաֆյանն ու Արմեն Բեժանյանը։ Առաջին բաղադրիչը ֆորմալ կրթությունն է, իսկ երկրորդը նախատեսված է 18 տարին լրացած երիտասարդների համար։

Հնգամյա ծրագրի նպատակն է՝ Հայաստանում բարելավել արտադպրոցական և դպրոցական կրթության որակն ու ազդեցության շրջանակը։ Նախատեսվում է հետաքրքրված երիտասարդների համար կազմակերպել ամառային դպրոցներ, ամենամյա երիտասարդական ցուցահանդեսներ, մարզերում և Երևանում անցկացնել համայնքային քննարկումներ։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը ներկայացնող Արմեն Բեժանյանն ասաց, որ գործարկվելու է «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը, որի բաղադրիչներից է լինելու համալսարանների հետ համագործակցությունը։ Բեժանյանը շեշտեց բարձրագույն ուսումնական հաստատությունների կարևորությունը ոչ միայն ակադեմիական կրթություն առաջարկելու տեսանկյունից, այլ նաև համայքի մտավոր և գիտական զարգացման գործում։

Արմեն Բեժանյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում համագործակցելու են հայաստանյան հինգ բուհերի հետ։

Հավելենք, որ ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի» և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։ Շահակիցների խմբում են նաև պետական կառավարման և ՏԻՄ մարմիններ, երիտասարդական խմբեր, ուսումնական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ, ինչպես նաև մեդիա ոլորտի մասնագետներ։

Սոնա Հովսեփյան