Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա կատարած այցի ընթացքում մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը Կքննարկվի նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։

«Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն երկու երկրների միջև կնքված համաձայնագրերը, տարածաշրջանում [Մերձավոր Արևելքում] փոփոխվող իրավիճակը, առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առաջընթացը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման նախագծի իրականացումը»,- Իրանի դեսպանի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Աբդոլլահիանն աշխատանքային այցով Ռուսաստան կմեկնի մարտի 29-ին։

Տաթև Ֆռանգյան