Փոփոխություն կամավոր ատեստավորման գործընթացում. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում անդրադարձավ իրականացրած աշխատանքների և ապագա անելիքներին:

«Իմ նշանակումից հետո առաջին բանը, ինչ փորձել եմ անել, օպերացիոնալ կառավարման շուրջ աշխատանքն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հատկապես կարևորում է թվայնացման գործընթացները, որովհետև մանրամասն վերլուծում են, թե իրենց որ գործառույթներն են, որ կարող են ավելի քիչ վարչարարությամբ և կարճ ժամկետներում իրականացնել՝ կրճատելով օղակները:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարության կառուցվածքային փոփոխությունների կգնան երկու փուլով:

«Առաջին փուլով կգնանք ավելի գործառութային բաշխումների, մենք ունեինք նաև որոշ գործառույթներ, որ նախարարությունը պետք է իրականացներ, բայց համապատասխան հաստիքային բաշխումը չունեինք, ինչպես օրինակ՝ մշակույթի ոլորտին վերաբերվող: Այդ ոլորտների կարգավորումներն առաջին փուլով կտանք:

Երկրորդ փուլով փոփոխություններն ավելի շատ ուղղված կլինեն բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը»:

Նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում իրենց գերատեսչությունում ակտիվորեն թափուր տեղերի համալրում են անելու. «ԿԳՄՍ նախարարությունում մեծ թվով թափուր տեղեր կային, այս պահին էլ ունենք բազմաթիվ հայտարարված մրցույթներ: Կառուցվածքային փոփոխություններից հետո այս գործընթացը մեծ թափով իրականացնելու ենք»:

Նախարարն անդրադարձ կատարեց նաև կամավոր ատեստավորմանը, հավաստիացրեց, որ այդ գործընթացն էապես բարելավել է. «Այժմ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաեւ այն մարդիկ, որոնք բավարարում են ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում»:

Մանրամասները՝ տեսանյութում: