Ֆրանսիայում բողոքի ցույցերը գնալով ավելի կատաղի են դառնում․ փողոց է դուրս եկել շուրջ 3,5 միլիոն մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում ուժային կառույցների ավելի քան 150 ներկայացուցիչ է վիրավորվել կենսաթոշակային ռեֆորմների դեմ ծավալված բողոքի ցույցերի ընթացքում ծավալված բախումների հետևանքով, շուրջ 170 ցուցարար ձերբակալվել է։ Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ։  Արհմիություններն այլ թիվ են հրապարակում․ նրանց տվյալների համաձայն՝ փողոց է դուրս եկել 3,5 միլիոն մարդ, գրում է Euronews-ը։

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենայի խոսքով՝ ագրեսիվ տրամադրված ցուցարարների մեծ մասը ծայրահեղ ձախակողմյաններն են։

Դժգոհության առիթը կենսաթոշակային տարիքի բարձրացումն է 62-ից 64-ի: Ցուցարարներից շատերը մտահոգոված են նաև այն պատճառով, որ Ֆրանսիայի կառավարությունը, ըստ էության, շրջանցել է Կոնգրեսը և առաջ մղել այս փոփոխությունը։ Բողոքի ալիքն ավելի էր մեծացել չորեքշաբթի օրը  Էմանուել Մակրոնի հեռուստահարցազրույցից հետո․ նա իր աջակցությունն էր հայտնել կառավարությանը՝ բարեփոխումն անվանելով անհրաժեշտ, թեպետ և, ոչ պոպուլյար։

Նոր օրենքի համաձայն՝ աշխատողների մեծ մասի համար կենսաթոշակային տարիքը կլինի 64-ը, որն, այդուհանդերձ, ամենացածրերից մեկն է արդյունաբերական զարգացած այլ երկրների համեմատությամբ: Կառավարությունը պնդում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են 2030 թվականին կենսաթոշակային համակարգում կանխատեսվող 13,5 միլիարդ եվրոյի ճեղքվածքը կանխելու համար:
Բայց արհմիությունները անդրդվելի են․ նրանք կոչ են անում ավելի ակտիվ գործողություններ իրականացնել հանգստյան օրերին․ ևս մեկ համազգային հանրահավաք է հրավիրվել երեքշաբթի՝ մարտի 28-ին:

Տաթև Ֆռանգյան