Նոր մոտեցումը հակակոռուպցիոն պայքարին. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

2018 թվականի հունիսը Հայաստանի պատմության մեջ նոր էջ բացեց, որը հիմնովին փոխեց  հայկական մոտեցումը կոռուպցիայի դեմ պայքարին։ Մայիս ամսին արդեն իսկ բացահայտվել էին որոշ կոռուպցիոն սխեմաներ, ինչպես, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ»  ընկերության՝ կեղծ ԱՁ-ների միջոցով հարկեր վճարելուց խուսափելու սխեմայի բացահայտումն էր, սակայն, հունիսը կարծես թե աղմկահարույց բացահայտումների սկիզբ է դրել։

 

Կոռուպցիայի երկի՞ր Հայաստան

           

Ակնհայտ է, որ մինչ այս Հայաստանում բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմերն են տեղ գտել. միայն այն, որ ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության կազմում կային (և մինչև օրս էլ կան) օլիգարխներ, արդեն հստակ ցույց էր տալիս, որ կոռուպցիան Հայաստանում ծաղկում է։ Ավելին՝ 2016թ. միջազգային կոռուպցիոն սկանդալի՝ Պանամայի փաստաթղթերի հերոս ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ոչ միայն չի պատժվել, այլև 2017թ. ապրիլից ԱԺ պատգամավոր է։ Ամերիկյան «Ֆրիդըմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունն իր հրապարակած ամենամյա «Ազգերը՝ անցումային փուլում» զեկույցում այս տարի անգամ նվազեցրել էր Հայաստանի կոռուպցիայի ցուցանիշը։ Եթե 2011-17թթ. «Ֆրիդըմ Հաուսը» ՀՀ կոռուպցիայի ցուցանիշը 5.25 էր նշել (7 բալանոց համակարգով, որտեղ 1-ը դրականն է, իսկ 7-ը բացասականը), ապա 2018թ. ապրիլին հրապարակված զեկույցում այդ ցուցանիշը արդեն 5.5 էր։ Պատճառը համակարգային կոռուպցիայի ամրապնդումն ու համախմբումն էր ՀՀԿ-ի` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության մեջ, ինչպես նաև իշխանության պատրաստակամության ակնհայտ բացակայությունը` պայքարելու բարձր մակարդակի պաշտոնական դիրքի չարաշահման դեմ:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կենտրոնի 2017թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշի՝ Հայաստանը 35 միավորով 180 երկրների շարքում կիսել է 107-110-րդ տեղերը: Ընդ որում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վարկանիշը 0-100 միավորանոց համակարգ է՝ որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը: 2017-ին Հայաստանը իր ցուցանիշով Տանզանիայի և Եթովպիայի արանքում էր: Համեմատության կարգով նշենք, որ հարևան Վրաստանը զբաղեցրել էր 46-րդ տեղը։

 

Բազմաթիվ կառույցներ՝ առանց քաղաքական կամքի

 

Կոռուպցիայի բարձր մակարդակին զուգահեռ, Հայաստանում տարիներ շարունակ գոյացել էր նաև կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա։ 2012թ. ստեղծվել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, իսկ 2017-ի հունիսին ընդունվեց օրինագիծ, ըստ որի՝ պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը հրապարակելու էր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, ուսումնասիրելու էր էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պաշտոնյաների շահերի բախման վերաբերյալ դիմումները: Ուշագրավ է, որ նախքան շարժման սկիզբը՝ ապրիլի սկզբին հայտարարվել էր նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին։ Ապրիլի 10-ից նախատեսվում էր 50-օրյա ժամկետում Հայաստանում կազմավորել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը պետք է փոխարիներ Էթիկայի հանձնաժողովին, որն իր գոյության վեց տարիների ընթացքում որևէ զգալի հաջողություն չէր արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում։ Ընդ որում, նոր հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի ընդունումը տեղի էր ունենում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ֆոնին։ Եվրամիություն-Հայաստան համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն էր, ինչի պատճառով էլ նախկին կառավարությունը, նախքան համաձայնագրի կնքումը, էլ ավելի մեծ եռանդով էր կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծում։

 

Քաղաքական կամքը առկա է, մնացին ֆորմալ կառույցները

 

Բնական է, որ չնայած իր իսկ ստեղծած ֆորմալ կառույցների առկայությանը՝  նախկին քաղաքական ղեկավարությունը, որի կազմում կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված բազմաթիվ անձինք կային, չուներ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքար նախաձեռնելու համար։ Սակայն նոր կառավարությունը, որը դեռևս չունի ֆորմալ կառույցներ, արդեն նախաձեռնել է հակակոռուպցիոն գործողություններ։ Հասարակության շրջանում առանձնահատուկ ոգևորություն է առաջացնում հատկապես բանակաշինության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, որի լավագույն օրինակը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էր։

          Այսօր, կարծես թե, կոռուպցիայի դեմ պայքարի ֆորմալ կառույցների ստեղծումն էլ ընդամենը ժամանակի հարց է, քանի որ մայիսի 18-ին արդեն նոր կառավարության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կունենա աննախադեպ լիազորություններ: Եթե ներկայիս կառավարությունը կանգ չառնի մի քանի աղմկահարույց բացահայտումների վրա և իսկապես իրագործի կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի իր խոստումները, ապա կձևավորվի կոռուպցիայի դեմ պայքարի բոլորովին նոր վիճակ։ Սա էլ իր հերթին կնպաստի Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանն ու ԵՄ-Հայաստան համաձայնագրի բարեհաջող իրագործմանը։ 

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»