Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարը սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա 0-4 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0-5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում 0-5 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակչում նույն՝ 0-5 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել միայն աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ):

Գրիգորյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում 3-4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին և լքել պայքարը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/8 եզրափակչում 0-5 հաշվով պարտվել է չինացի Յան Վենլուին: Էլիդան պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի նկատմամբ:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար:

Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մարզուհիներ են մասնակցում: Աշխարհի առաջնությունը անցկացվում է մարտի 16-26-ը: