ԱՄՆ-ն Ուկրաինային «Աբրամս» տանկեր կմատակարարի մինչև աշուն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև աշուն Ուկրաինային մատակարարել ավելի վաղ խոստացված Abrams տանկերը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։

Մատակարարման ժամանակը կրճատելու համար Վաշինգտոնը որոշել է Կիևին փոխանցել M1A1 տանկի մոդիֆիկացիան՝ ավելի ժամանակակից M1A2-ի փոխարեն, հավելել է Ռայդերը։

Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու M1A2 մոդիֆիկացիոն տանկերի մատակարարման ժամանակացույցը, Պենտագոնի խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ կառավարությունն ի սկզբանե չի կենտրոնացել կոնկրետ ժամկետների վրա՝ ենթադրելով, որ Abrams-ի մատակարարումների համար կպահանջվի ավելի քան մեկ տարի:

Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային կտրամադրեն Abrams-ի ժամանակակից տարբերակը՝ ընդհանուր 31 տանկ։ Դեռ այն ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ընդգծել էր, որ այդ տանկերի քանակը բավարար չէ ամերիկյան պահեստներում, և ամիսներ կպահանջվի, որպեսզի դրանք հանձնվեն Ուկրաինային։

Տաթև Ֆռանգյան