Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանը և վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը մարտի 27-29-ը կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որտեղ կմասնակցեն Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին:  Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության
պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանին 2023 թվականի մարտի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ծովինար Սողոմոնյանի, Ներսես Զեյնալյանի և Լիլիթ Մովսիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը,- ասված է որոշման մեջ: