Մեծ սպառնալիք․ ՀՀ-ն գնում է ՌԴ-ի հետքերո՞վ․ նոր սահմանափակումներ՝ մեդիա ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վիճահարույց ևս մեկ փոփոխություն, որով կառավարությունը և իշխանական մարմինները հնարավորություն կստանան ավելի շատ տեղեկություններ թաքցնել քաղաքացիներից, լրագրողներից, ՀԿ-ներից՝ հղում անելով պետական գաղտնիքին։ Քաղհասարակության, մեդիա համայնքի ներկայացուցիչները խնդրահարույց են որակել Մարտի 1-ին ԱԺ-ի ընդունած օրինագծերի փաթեթը՝ «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքը։

Խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց, որով կառավարական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, քանի որ այն «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է» հիմնավորմամբ։ Մինչ այս կարող էր մերժվել, եթե տեղեկատվությունը «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք»։

Տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ ահազանգում են, որ այսուհետ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող, և չտրամադրվել քաղաքացիներին։ Լրագրողական կազմակերպություններն ահազանգում են, որ գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա։

«Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծն է այդպիսին, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը ևս կամայական սահմանափակումների հնարավորություն է տալիս։

Ի՞նչ անհանգստություն ունի մեդիա և իրավապաշտպան համայնքը, ինչո՞ւ է կառավարող ուժը գնում, ինչպես ՀԿ-ներն են ահազանգում՝ հետադիմական փոփոխությունների ճանապարհով։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։