ՀՀ վարչապետը և Բունդեսթագի պատգամավորները մտքեր են փոխանակել անվտանգային մարտահրավերների շուրջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, և իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն և նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:

Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսևորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով և քննարկել երկկողմ օրակարգի հարցեր:

Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին և կարևորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության ապահովումը Կառավարության առօրյա աշխատանքի օրակարգում գտնվող առաջնահերթություններ են, և մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղիով: Թաբեա Ռյոսներն էլ հավելել է, որ Գերմանիան կուղեկցի Հայաստանին այդ ճանապարհին: Արծարծվել են կանանց ներգրավվածության խթանմանը, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր ևս:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է միջազգային հանրության հետևողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս.թ. փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից: