Բացահայտվեց Լավրովի պլանի գաղտնի մասը՝ Արցախն Ադրբեջանի կազմում․ պատերազմով պարտադրեցին մեզ․ Արփի Թոփչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում կոնկրետացրեց, թե ՌԴ-ն ի՞նչ մեխանիզմներով և պարամետրերով է տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Լավրովը բերեց Դոնբասի օրինակը, որը, Մինսկի համաձայնություններով, պետք է Ուկրաինայի կազմում գտնվեր՝ ունենալով մայրենի լեզվի, կրթության իրավունք, ապրել ու աշխատել այդ լեզվով, մշակույթը և կրոնը պահպանել, տեղական ինքնակառավարում ունենալ, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալ իրենց հայրենակիցների հետ։ Ըստ Լավրովի՝ Դոնբասի դեպքում դա ՌԴ-ն էր։ Նա բերեց նաև Կոսովոյում բնակվող սերբերի իրավունքների մասով համաձայնագիրը, որով տեղական ինքնակառավարման մարմիններ պետք է ստեղծվեն։

Հանրային գործիչ, «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանը պնդում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց իր պլանի գաղտնի մասը՝ Արցախն Ադրբեջանի կազմում, և այդ լուծումը պատերազմով պարտադրվեց 2020 թվականին։

Թոփչյանն ասում է, որ Լավրովի նշած սցենարը նշանակում է Արցախի՝ մշակութային ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Արցախի ՊԲ-ի լուծարում նախևառաջ։ Ըստ նրա՝ ՀՀ-ի կենսական շահերի դեմ պնդում է արել Լավրովը, որն անընդունելի է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան