Էրդողանի օրոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ․ Defense One-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրատ Մերջանը վերջերս ասել է, որ «անվտանգության անդրատլանտյան առաջնահերթությունների անցումը մեծ տերությունների մրցակցության դարաշրջանին անխուսափելիորեն կպահանջի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև աստիճանաբար մերձեցման ուղիների ուսումնասիրություն»։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև մերձեցումը թեև կարող է հնարավոր լինել, դա չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հեռացել պաշտոնից։ Պարզ ասած՝ Էրդողանը չի կիսում այն արժեքներից որևէ մեկը, որոնք սահմանում և հիմք են տալիս անդրատլանտյան դաշինքին, որի անբաժան և վստահելի անդամն էր Թուրքիան, ասվում է է Defense One-ի անդրադարձում։

Նշվում է, որ Թուրքիան երբեք չի տեսել այնպիսի առաջնորդ և կառավարություն, որն այսքան հակաարևմտյան և հակաամերիկյան լինի հիմքում: Էրդողանը Միացյալ Նահանգներին մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման համար, որը գրեթե տապալեց իրեն, չնայած նա գիտի, որ դա իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես, նրա կաբինետի անդամները, ինչպես, օրինակ, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, կանոնավոր և անընդունելի կերպով քամահրում են Միացյալ Նահանգներին թուրքական հասարակության առաջ: Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Սոյլուն մերժել է ԱՄՆ-ի բանակի կողմից Անկարային առաջարկած որոշ օգնություն։ Թուրքիան մերժել է ԱՄՆ ավիակրին Իսքենդերուն նավահանգստում կայանելու թույլտվությունը, որտեղ նա փորձել է խմելու ջուր և այլ օգնություն տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին՝ վկայակոչելով դավադրության տեսությունը, որ ավիակիրը ներխուժող ուժերի մաս է կազմել:

Նշվում է, որ թեև Էրդողանը և նրա նախարարները կարող են անձամբ չլինել հակաամերիկյան և հակաարևմտյան աշխարհայացքով, նրանք հենվել են նման համոզմունքների վրա՝ Թուրքիային ուժով հեռացնելու Արևմուտքից: 2019 թվականի սկզբին Թուրքիան ստացավ ռուսական արտադրության C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ, որն ուղղակիորեն սպառնում է ՆԱՏՕ-ի փոխգործունակությանը և համախմբվածությանը։ Այս պատճառով էլ ԱՄՆ-ն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց։

Բացի այդ, Էրդողանը վատ է խոսում սիրիացի քրդերի հետ Վաշինգտոնի փոխգործակցության մասին, որոնք շարունակում են պայքարել «Իսլամական պետության» կամ ԻԼԻՊ-ի մնացորդների դեմ Սիրիայի հյուսիսում:

Ի վերջո, Էրդողանն օգտագործել է Թուրքիայի դիրքը որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ դաշինքի շահերը խարխլելու համար։ Չնայած ի սկզբանե ազդարարում էր, որ կողմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին, Էրդողանն ամեն ինչ արեց՝ ձգձգելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ պահանջելով «անվտանգության» հետ կապված անհիմն զիջումներ երկու երկրներից։ Հիմա Անկարան հեռացրել է Ֆինլանդիայի դիմումին արգելքը, սակայն շարունակում է արգելափակել Շվեդիայի հայտը։

«Այդուհանդերձ, թուրք-ամերիկյան բովանդակային կապերի վերականգնման ամենամեծ խոչընդոտը հենց Էրդողանն է: Թեև նախագահ Օբաման ժամանակին Էրդողանին գովել է «օրինակելի երկիր» կառուցելու համար, թուրք առաջնորդը 2010-ականների վերջից աստիճանաբար վերածվել է անդրազգային սպառնալիքի, որը վիրավորական է ամբողջ աշխարհում ժողովրդավարական կառավարման համար: Նա առաջատար է փոքրաթիվ համաշխարհային առաջնորդների շրջանում, որոնք արհամարհում են էական ժողովրդավարական կառավարումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ եթե թուրք ընտրողները մայիսին ընտրեն Քեմալ Քըլըչդարօղլուին, Թուրքիան իրական հնարավորություն կունենա վերականգնելու էական հարաբերությունները ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև բոլոր արևմտյան գործընկերների հետ: Եթե Էրդողանը վերընտրվի, ապա նա կձգտի վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ, սակայն ԱՄՆ-ը չպետք է բավարարվի վատ դաշնակցով։

Էմմա Չոբանյան