Հայերին մորթելու կոչ Լաչինի միջանցքի փակման 100-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օր՝ չնայած Հաագայի դատարանի որոշմանը և միջազգային հանրության մի շարք հասցեական հայտարարություններին։  Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին, այսօր տարածած հայտարարության մեջ շեշտում է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, թե շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը: Այս ֆոնին Արցախի ԱԺ նախագահը խոսում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։

Այն, որ Արցախի շրջափակումը վերացնելու հարցում էական դեր ունի միջազգային հանրությունը,  հայտարարում են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրից»։ Խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ աշխարհում կան երկրներ, որոնք եթե բավարար ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, միջանցքը կբացվի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումն այդ ճնշման միայն մի մասն է՝ ասում է Պապոյանը։

Իշխանական պատգամավորը հերթական անգամ շեշտում է՝ հիմնական գործառույթը միջանցքի բացման հարցով վերապահված է ռուսական կողմին։ Ըստ Պապոյանի՝ միայն Ռուսաստանն է, որ ի տարբերություն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, բացի դիվանագիտական մեխանիզմներից՝ այլ միջոցներ կարող է կիրառել։ Իսկ թե ինչու Ռուսաստանը չի բացում միջանցքը, և ստացե՞լ է, արդյոք, հայկական կողմն այդ հարցի պատասխանը երեկ Միրզոյան-Լավրով հանդիպումից հետո, իշխանական պատգամավորը դժվարացավ ասել։

Նախարարների երեկվա հանդիպմանը Լավրովը պնդեց, թե Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ հայտարարությունների համատեքստում՝ շեշտելով, որ յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունը։ Թե Հայաստանի դեպքում այդ պարտավորությունը որն է, պաշտոնյան չհստակեցրեց։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը, գուցե, նկատի ունի Լաչինի միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրման հարցը, որը տևական ժամանակ է՝ քննարկվում է, սակայն համաձայնության գալ կողմերին չի հաջողվում։ Ադրբեջանը ցանկանում է վերահսկողություն իրականացնել միջանցքում, իսկ հայկական կողմն այդ սարքերի տեղադրման և ստուգումների հարցով համաձայնություն կտա, եթե վերահսկողը լինեն ռուս խաղաղապահները։

Քաղաքագետը կարևորում է այն բոլոր հայտարարություններն ու որոշումները, որոնք միջազգային կառույցներից հնչել են, սակայն փաստն այն է, որ դրանք միջանցքի բացմանը հասնելու համար բավարար չեղան։ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ ճգնաժամի հանգուցալուծմանը չնպաստեց նաև Հայաստանի դիրքորոշումը, որը եռակողմ ձևաչափով բանակցություններից հրաժարվեց՝ պնդելով, որ Լաչինի հարցն արդեն իսկ կարգավորված է եռակողմ հայտարարությամբ, և այն վերաբանակցելու կարիք չկա։

Հայաստանի իշխանությունը, որն այս ընթացքում, անկախ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, պնդում է, թե երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները փակուղում չեն և խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, Լաչինի հարցով բանակցությունները խնդրահարույց է համարում։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում է՝ առկա խնդիրների հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ձախողված արտաքին քաղաքականությունն է։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ այս փուլում մեծ է ռազմական էսկալացիայի վտանգը թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանը, Գրիգորյանի համոզմամբ, կփորձի հասնել իր նպատակներին հենց այդ ճանապարհով։

Ի դեպ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր թվիթերյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է միջանցքը փակած ադրբեջանցիներից մեկն ուղիղ սպառնալիք հնչեցնում հայերի հասցեին։ Ֆարդին Իսազադեն, որը լրագրող և ռազմական փորձագետ է, այդ տեսանյութում հայտարարում  է, թե պետք է «Նովրուզի կապակցությամբ մորթել հայի» և «խմել արյունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան