Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ ոստիկանությունը երեկ մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ: Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը պնդել է, թե իրենց թիրախավորել են:

«Քրեական գործ է հարուցված, թող հետաքննեն, պարզեն, թե ով է ճիշտ: Դուք ինքներդ չե՞ք տեսել, որ «Էլիպս»-ը սպասարկում է այդ համակարգը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ «Էլիպս»-ի հետ այդ պայմանագիրը կնքվել է փող լվանալու համար: Հավանաբար պետք էր իրենց, որ այդպես նշեին, բայց դե ես հասկանում եմ` կոռուպցիայի դեմ պայքար է… դա շատ լավ է, մենք առաջիններից ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին կողմ ենք: Քանի որ մեզ այսքան տարի հալածել է հենց նույն այդ կոռուպցիոն վիճակը, որը մեզ չի թողել աշխատել, մեզ շուկայից դուրս է մղել եւ այլն»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: