Ալկոհոլի մասին մեծ քանակի գովազդ ենք տեսնում․ խստացումների պետք է գնանք․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում բարձրաձայնեց ալկոհոլային խմիչքների գովազդի և անչափահասների կողմից դրանց օգտագործման խնդիրների մասին հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշեց, որ թեև մինչև 18 կամ 21 տարեկան ալկոհոլը կամ ծխախոտային արտադրանքը չի թույլատրվում և այստեղ օրենքները կան, բայց ցավոք լինում են դեպքեր, երբ անչափահասները կարողանում են ձեռք բերել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ խանութներում և ժամանցային տեղերում, ըստ նրա՝ այստեղ տեսչական մարմինները պետք է ուշադիր լինեն:

Հակոբ Արշակյանը նկատեց, որ շատ մեծ քանակի ալկոհոլի մասին գովազդ ենք տեսնում թե քաղաքում, թե քաղաքից դուրս, մասնավորապես բարձր սպիրտայնություն պարունակող ալկոհոլի: «Իհարկե դա օրենքի շրջանակներում է, բայց ես առաջարկում են նման հարցերի անդրադրառնանք և կառավարության հետ ճշտենք մեր դիրքորոշումները և այդ առումով նույնպես որոշակի խստացումների գնանք, որ մեր երիտասարդ սերունդը ավելի քիչ առնչվի ալկոհոլի հետ»,-ասաց նա:

Դավիթ Առուշանյանն ասաց, որ ամայնքները գովազդները տարբեր ձևով են գանձում համայքններում, ալկոհոլային խմիչքները ավելի թանկ են վճարվում համայնքապետարան, քան այլ գովազդները: «Բայց խնդիկը միանշանակ չի լուծվում, քանի որ իրենց եկամուտները շատ ավելի բարձր են և իրենք պատրաստ են մի քանի անգամ ավել վճարել գովազդների համար քան մնացած արտադրանքների»,- նշեց Առուշանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։