ԵՄ դոնորների համաժողովում 7 մլրդ եվրո է հավաքվել Թուրքիային և Սիրիային օգնության համար

Լուրեր

27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում Եվրամիության նախաձեռնած «Միասին՝ Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների համար» միջազգային դոնորական համաժողովի ընթացքում 7 մլրդ եվրո է հավաքվել՝ ավերիչ երկրաշարժերից տուժած Թուրքիայի և Սիրիայի համար։ Այս մասին համաժողովին ավարտին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, գրում է Անադոլուն։

Նա վստահեցրել է, որ աղետից տուժածներին աջակցությունը կշարունակվի։ Քաղաքական գործիչն ընդգծել է այս գործընթացում «լայն մասնակցության» կարևորությունը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ ողջունել է համաժողովի արդյունքները։

«Ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսօր միջազգային հանրությունը վճռականորեն աջակցում է Թուրքիայում և Սիրիայում վերակառուցման ջանքերին: Միասին մենք գերազանցեցինք սպասելիքները»,- ասել է նա՝ հավելելով, որ առջևում դեռ շատ աշխատանք կա և համատեղ ջանքերը շարունակելու են առաջիկա շաբաթների, ամիսների և տարիների ընթացքում։

Էմմա Չոբանյան