Մեդվեդևը Հաագայի դատարանին սպառնացել է հրթիռային հարձակմամբ՝ Պուտինին ձերբակալելու որոշման համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հաագայի Միջազգային քրեական դատարանին սպառնացել է հրթիռային հարձակմամբ՝ Պուտինին ձերբակալելու որոշման համար։ Նա իր տելեգրամյան ալիքում վիրավորանքներով գրառում է կատարել։

«Ավաղ, պարոնայք, բոլորը քայլում են Աստծո և հրթիռների տակ։ Հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից ռուսական նավից գերձայնային «Օնիքսի» կիրառումը Հաագային դատարանի շենքի ուղղությամբ։ Այնպես որ՝ դատավորնե՛ր, ուշադիր նայեք երկնքին»,- սպառնացել է Մեդվեդևը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  ձերբակալման օրդերի վերաբերյալ չի ազդել պետության ղեկավարի վարչակազմի աշխատանքի վրա․ այստեղ որոշումը հանգիստ է ընդունվել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրան հանգիստ ենք վերաբերվում, ամեն ինչ մանրամասն արձանագրում ենք և շարունակում աշխատել։ Ամենակարևորը՝ նախագահը շարունակում է աշխատել»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՄՔԴ-ի որոշմանը Պուտինի անձնական վերաբերմունքի մասին հարցին։

«Մենք նկատում ենք աշխարհում այնքան բացահայտ թշնամական դրսևորումներ մեր երկրի և նախագահի նկատմամբ, որը, իհարկե, մենք արձանագրում ենք, բայց եթե այդ թշնամական դրսևորումներից յուրաքանչյուրը սրտին մոտ ընդունենք, որևէ լավ բան չի ստացվի»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման համար։

Էմմա Չոբանյան