Կրեմլի աշխատակիցներին խորհուրդ են տվել հրաժարվել iPhone-ներից

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին խորհուրդ է տրվել մինչև ապրիլի սկիզբ ազատվել iPhone-ներից՝ փոխարինելով դրանք այլ արտադրողների սմարթֆոններով։ Նման հանձնարարական պաշտոնյաները ստացել են մարտի սկզբին Մերձմոսկվայում տեղի ունեցած սեմինարի ընթացքում։ Այս մասին «Կոմերսանտին» պատմել են մի քանի աղբյուրներ, որոնք մասնակցել են միջոցառմանը, գրում է Meduza-ն։ «iPhone-ները վերջ։ Կամ դեն նետել, կամ տալ երեխաներին։ Մարտի ընթացքում ստիպված կլինեն անել բոլորը»,-ասել է աղբյուրներից մեկը։

Աղբյուրներից մեկն ասել է, որ պաշտոնյաներին խորհուրդ են տվել iPhone-ները փոխել այլ մոդելի՝ Android-ով աշխատող չինական տարբերակներով կամ ռուսական Aurora-ներով:

Ըստ զրուցակիցների՝ պահանջը կապված է անվտանգության նկատառումներոի հետ։ Նախագահի աշխատակազմը կարծում է, որ Apple-ի սմարթֆոններն ավելի խոցելի են արևմտյան երկրներից լրտեսության առումով։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկն էլ ենթադրություն է հայտնել, որ Կրեմլն իր աշխատակիցների համար նոր հեռախոսներ կգնի։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Apple-ի տեխնիկայի օգտագործման արգելքը կարող է տարածվել տարածքային վարչակազմերում ներքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների վրա ևս։

Էմմա Չոբանյան