«Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն». Սի Ցզինպինը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին

Լուրեր

06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մոսկվա այցի նախօրեին հոդված է գրել ռուսական լրատվամիջոցների համար, որտեղ խոսել է ռուս-չինական հարաբերությունների մասին և առանձին անդրադարձել Ուկրաինայում պատերազմին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՉԺՀ ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն օբյեկտիվ ու անխոչընդոտ դիրքորոշում ունի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև ակտիվ ջանքեր է գործադրում խաղաղ բանակցությունների համար։

«Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնդադրությանը, սկզբունքներին ու նպատակներին հետևելու անհրաժեշտության մասին է, հարկավոր է հարգել անվտանգության ոլորտում բոլոր պետությունների հիմնավորված մտահոգությունները, աջակցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին ու ապահովել արտադրությունների ու մատակարարումների համաշխարհային շղթաների կայունությունը»,- գրել է նա։

Սի Ցզինպինը հիշեցրել է նաև հակամարտության կարգավորման՝ 12 կետից բաղկացած իր ծրագիրը, որը հրապարակվել էր Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի օրը։ Արևմուտքում այս ծրագրի նպատակներն անիրատեսական էին անվանել։

«Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն։ Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամից ռացիոնալ ելքն ու կայուն խաղաղության և համընդհանուր անվտանգության ճանապարհ աշխարհում կգտնվի, եթե բոլորն առաջնորդվեն ընդհանուր, համալիր, համատեղ ու կայուն անվտանգության հայեցակարգով, շարունակեն երկխոսությունն ու խորհրդակցությունները իրավահավասար, խելամիտ և պրագմատիկ ձևով»,- գրել է Չինաստանի ղեկավարն իր հոդվածում։

Ավելի վաղ չինական լրատվամիջոցները հրապարակել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը։

Տաթև Ֆռանգյան