Վթար՝ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ 3 տուժածի կյանքը փրկել չի հաջողվել

Լուրեր

26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 12:01
Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Մարտի 18-ին, ժամը 20:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ)․ ուղևորներ Ա․ (ծնված 1978 թ․) և Շ․ (ծնված 1982 թ․) Գ․-երը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ․-երի դիերը, մյուս ուղևոր Գ․ Գ․-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Գ. Գ․-ն մահացել է, իսկ Ս. Գ․-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: