Արտաքին հարաբերություններում որևէ ճաշակ չունեմ․ Ղազարյանի պատասխանը՝ Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ զարմացնում է իշխող ուժի պատգամավորի ցուցադրական հայտարարություններն ու գնահատականները, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպիսին է ՌԴ գնահատականը ԵՄ դիտորդական առաքելությանը»,- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ըստ նրա, դա առնվազն տարակուսելի է ու հիշեցրեց, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ամենակարևորը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, այսօր ռուս խաղաղապահներն են ապահովում արցախցիների անվտանգությունը։

ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց, որ Ա. Խամոյանը սխալ է մեջբերում իր գործընկեր Սոնա Ղազարյանի խոսքը։

Սոնա Ղազարյանը նշեց, որ ինքը արտաքին հարաբերություններում որևէ ճաշակ չունի. «Ես, որպես Հայաստանի քաղաքացի, ունեմ մի հետաքրքրվածություն. ի տարբերություն որոշների, ովքեր  հասարակությունում և ԱԺ-ում ներկայացնում են այլ պետությունների շահերը, ես ունեմ մի հետաքրքրվածություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։

Հայաստանի գործող իշխանությունները չեն խորշելու իրենց տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը, սուվերենությունը պաշտպանելու համար դիմելու բոլոր սուբյեկտներին, որոնք իրապես հետաքրքրված են մեր տարածքային ամբողջականությամբ, սուվերենությամբ, արձանագրում են այն փաստը, որ ՀՀ երեք անգամ ենթարկվել է  ագրեսիայի»։

Մանրամասները՝ տեսանյութում։