Խնդրում եմ չմանիպուլացնել․ ՌԴ-ն ամեն դեպքում մեր ռազմավարական գործընկերն է․ Խամոյանը՝ Ղազարյանին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը նիստում ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյյանին՝ նշեց․ «Հիշեցնեմ, որ ես և դուք պատգամավորներ ենք և անկախ նրանից, թե որ հանձնաժողովում ենք, կաշկանդվածություն չպետք է ունենանք հարցեր բարձրաձայնելիս։

Խնդրում եմ չմանիպուլացնել իմ հարցերը։ Հասկանում եմ ձեր արտաքին քաղաքական ճաշակը, բայց ինձ զարմացնում են ձեր ցուցադրական հայտարարությունները, գնահատականները․․․ Դրանք առնվազն տարակուսելի են։ Անկախ ամեն ինչից՝ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա։ Բոլոր թերություններով հանդերձ՝ այսօր ռուս խաղաղապահներն են ապահովում արցախցիների անվտանգությունը և այդ մասին փաստել է ձեր կուսակցության ղեկավարը, ձեր վարչապետը։ Ուստի տարակուսելի են ձեր գնահատականները»։

Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, թե ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը ՀՀ նվազեցրել է սահմանին սադրանքների թիվը, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նրան հարցրել էր՝ այդ առիթով Ռուսաստանի բողոքի նոտաների մասին ի՞նչ դիրքորոշում ունի։
Սոնա Ղազարյանը դիմելով Ագնեսա Խամոյանին, նշել էր․ «Տիկին Խամոյան, ինձ զարմացնում է, որ ձեզ ՌԴ-ի վերաբերմունքն է հետաքրքրում։ Ձեզ պետք է հետաքրքրեին ՀՀ-ի բոլոր ջանքերը՝ իր տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ ՀՀ-ն չի խորշել դիմել բոլոր քայլերին, որոնք կօգնեն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ ԵՄ-ն բացառիկ արագությամբ որոշում կայացրեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։