Բացառիկ արագություն էր․ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին դիտորդական խմբի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացառիկ արագություն էր․ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին դիտորդական խմբի համար։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Շնորհակալ եմ Եվրամիությանը՝ ՀՀ առաքելություն ուղարկելու համար։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները հատկապես իրենց վերաբերմունքն արտահայտել են Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի հարձակումների առիթով ՌԴ զինված ուժերի և քաղաքական իշխանության քայլերի մասին։ ՀՀ-ի հանդեպ 3 օկուպացիաների փաստին գնահատական չտված միակ քաղաքական միավորը ՀԱՊԿ-ն է, որի մասն է ՌԴ-ն»,- նշեց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, թե ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը ՀՀ նվազեցրել է սահմանին սադրանքների թիվը, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նրան հարցրել էր՝ այդ առիթով Ռուսաստանի բողոքի նոտաների մասին ի՞նչ դիրքորոշում ունի։

Սոնա Ղազարյանը դիմեց Ագնեսա Խամոյանին․ «Տիկին Խամոյան, ինձ զարմացնում է, որ ձեզ ՌԴ-ի վերաբերմունքն է հետաքրքրում։ Ձեզ պետք է հետաքրքրեին ՀՀ-ի բոլոր ջանքերը՝ իր տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ ՀՀ-ն չի խորշել դիմել բոլոր քայլերին, որոնք կօգնեն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ ԵՄ-ն բացառիկ արագությամբ որոշում կայացրեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։