Բանակցողը պետք է փոխվի. Թագուհի Թովմասյանը՝ ռազմական էսկալացիայի վտանգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանակցություններին այլընտրանք չկա, հաջորդ ճանապարհը պատերազմն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Բայց բանակցողը պետք է փոխվի, որովհետև արդեն 2 տարի է անցել պատերազմից, և բանակցողը մինչև հիմա չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է․․․

Մենք նորից ստացանք նորից պատերազմ, ստացանք Սյունիքում ագրեսիա, հողեր վերցրեցին: Մենք ունեցանք զիջումներ տարբեր հատվածներում, նաև բանակցային դիրքերի զիջումներ, նաև Արցախի հարցում նշաձողի իջեցման պատրաստակամություն, նաև Պրահայում ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտում: Այս բոլոր զիջումները Նիկոլ Փաշինյանն է իրականացրել: Պետք էր ի սկզբանե հասկանալ՝ մեր թշնամին ով է, մի քիչ ուսումնասիրել, նոր գնալ բանակցությունների զրոյական կետից: Պետք է բանակցողը փոխվի, որ կարողանա Հայաստանի ազգային շահն առաջ տանել»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը՝ Թովմասյանը նշեց «Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանություններին միայնակ են թողել Բաքվի հետ, բայց արցախցիները իրենց հուսալի դաշնակից ու գործընկեր են համարում ՌԴ-ին և շարունակում են պնդել, որ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ներկայությամբ: Հանդիպումը հենց այդ պատճառով է հետաձգվում է, որովհետև Ալիևի քաղաքականությունն այն է, որ ամեն կերպ դուրս թողնի ռուս խաղաղապահներին այդ բանակցություններից, որպեսզի Ադրբեջանը Արցախի հետ մնա միայնակ: Բայց արցախցիները չեն ցանկանում այդ հեռանկարը, դրա համար պնդում են, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ և նույն վայրում պետք է շարունակվեն բանակցությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում։