Դվինում էլեկտրական շչակ է փորձարկվելու
Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դվին բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և խնդրում չանհանգստանալ։