Փաշինյանը Պուտինին հիշեցնում է իր խոստումը․ ինչպես միջազգային դիտորդներին բերել Արցախ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախի ժողովրդի ցեղասպանություն է նախապատրաստում․ այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ քայլերը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական վերջին խոշոր սադրանքը գրանցվեց մարտի 5-ին․ թշնամին հարձակվել էր Արցախի ոստիկանների մեքենայի վրա ու սպանել երեք ծառայողի, ևս մի ոստիկան մարմնական վնասվածքներ էր ստացել։ Փաշինյանն այսօրվա նիստում հիշեցրեց Վլադիմիր Պուտինի՝ դեռևս 2020 թվականին արված այն հայտարարությունը, որ ՌԴ-ն Արցախ զորախումբ է ուղարկում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար։ Ըստ Փաշինյանի՝ եթե ռուսական կողմն այժմ չի կարողանում իր ստանձնած պարտավորությունները կատարել, պետք է օգնություն խնդրի միջազգային հանրությունից։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն անիրատեսական է համարում, որ քաղաքակիրթ աշխարհի կողմից «պերսոնա նոն գրատա» ճանաչված Վլադիմիր Պուտինը կդիմի արևմտյան պետություններին, որ իրեն փոխարինեն Արցախում։

Նշենք, որ Ադրբեջանը շուրջ մեկ ամիս է՝ անտեսում է Արևմուտքում Արցախի հարցով կայացրած կարևոր որոշումը․ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջին։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն անիրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի առաջարկի իրականացումը։ Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Արցախում տարածքային կորուստներ և արյունալի իրադարձություններ են եղել։

Արցախում շարունակվող հումանիտար խնդիրների ու լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ մեկնարկել է խաղաղության պայմանագրի քննարկումների 4-րդ շրջափուլը։ Բաքուն մի քանի օր առաջ Երևանին է փոխանցել պայմանագրի հետ կապված նոր առաջարկներ, թե ինչպիսի՝ Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, չնայած դեռ երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ Ադրբեջանն այս պայմանագրով փորձում է ՀՀ տարածքների նկատմամբ պահանջներ ձևակերպել։

Տարածաշրջանում տեղի ունեցող այս զարգացումներին զուգահեռ՝ Հայաստանն աշխարհաքաղաքական տարբեր բևեռների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Երկու օր առաջ Լաչինի միջանցքի սկզբնամաս, ապա Ջերմուկ էր այցելել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը․ նա դատապարտել էր ադրբեջանական ագրեսիան և Ալիևին կոչ էր արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Այսօր էլ երկօրյա այցով Հայաստան է ժամանել ու Ջերմուկ այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Նրան նույնպես ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ Ուշագրավ զուգադիպությամբ, այսօր նրա այցին զուգահեռ, ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը, որն այնուհետ իջեցվել է։ Թե ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով, առայժմ որևէ մեկնաբանություն չի հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան