Ուկրաինացի զինվորականները չինական արտադրության ԱԹՍ են խոցել․ CNN

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները չինական արտադրության անօդաչու թռչող սարք են խոցել։ Ըստ CNN-ի՝ այն ռազմական գործողությունների համար մոդիֆիկացված Mugin-5 կոմերցիոն անօդաչու թռչող սարք է եղել։

Ուկրաինացի զինվորականները CNN-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը խոցել են հրազենից. այն թռել է շատ ցածր բարձրության վրա: Հեռուստաալիքի թղթակիցը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքի կորպուսի վրա տեսանելի են փամփուշտների հետքեր։

CNN-ի հետ զրուցած փորձագետներից մեկը նշել է, որ անօդաչուն ունեցել է ռումբի արձակման մեխանիզմ՝ պատրաստված 3D տպագրված բաղադրիչներից։ Ըստ փորձագետի՝ սա վկայում է այն մասին, որ անօդաչու սարքը նախատեսված է եղել բազմակի օգտագործման համար։

Չինական Mugin Limited ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչու սարքերի արտադրության մեջ, հաստատել է, որ հենց իրենց անօդաչու թռչող սարքն է խոցվել Ուկրաինայում։ Ընկերությունում անօդաչու թռչող սարքի նման կիրառման փաստը «ցավալի» են անվանել և ասել, որ իրենք անում են «ամեն ինչ՝ դա դադարեցնելու համար»։

Տաթև  Ֆռանգյան