Կուսակցությունները հաշվետվություն կներկայացնեն ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի մասին. ԱՆ նախագիծ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում։ Մասնավորապես, նախագծով գերատեսչությունն առաջարկում է լրացումներ կատարել, ըստ որոնց՝ յուրաքանչյուր տարի կուսակցությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը.

«Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն»,- նշվում է նախագծում։

Օրինագծում կարևոր անդրադարձ է կատարվում նաև սեռային խտրականության բացառմանը։ Նախագիծը հստակ ընդգծում է՝ եթե հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը գերազանցում է 40 տոկոսը, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման կեսը: Եթե թիվը կազմում է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մեկ քառորդ մասը, 20 տոկոսից պակասի դեպքում կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում:

Կուսակցության տարեկան հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը.

«Առաջարկվում է սահմանել, որ եթե կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման ընթացքում Հանձնաժողովը պարզում է, որ տարեկան հաշվետվության մեջ առկա են այնպիսի անհամապատասխանություններ, սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ, որոնք չեն պարունակում վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ, ապա կասեցնում է կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը և կուսակցությանը տրամադրում է նվազագույնը 10-օրյա, առավելագույնը՝ 30-օրյա ժամկետ՝ տվյալները շտկելու և տարեկան հաշվետվությունը կրկին ներկայացնելու կամ հայտնաբերված անհամապատասխանությունների, սխալ կամ ոչ ամբողջական տվյալների վերաբերյալ պատճառաբանված դիրքորոշում ներկայացնելու նպատակով»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Առաջարկվող կարգավորման նպատակն է վերհանված օրենսդրական խնդիրների լուծմամբ ապահովել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, միաժամանակ նպաստել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործառույթների արդյունավետության բարձրացմանը։

ԱՆ-ն ընդգծում է՝ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ապահովել կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, օրենսդրական կարգավորումների հստակությունն ու կանխատեսելիությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը։

Ռոզա Վարդանյան