Կրեմլն ափսոսանք է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը երբեք չի ներկայացրել և չի ներկայացնում սպառնալիք ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Ֆինլանդիայի և Շվեդիայի համար, որոնք, իրենց հերթին, երբեք դեմ չեն եղել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բազմիցս ափսոսանք ենք հայտնել Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելուն ուղղված կողմնորոշման կապակցությամբ: Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում այդ երկրների համար, քանի որ մենք որևէ վեճ չունենք այդ երկրների հետ և այդ երկրները երբեք  հակառուսական հավակնություններ չեն ունեցել։ Նրանք մեզ համար սպառնալիք չեն ներկայացրել և, համապատասխանաբար, մեզնից էլ նրանց համար որևէ սպառնալիք չի եղել։ Դրա համար մենք կարող են միայն ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ»,-ասել է  Պեսկովը՝ լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ցանկությանը Թուրքիայի կողմից հայտարարված աջակցությանը։

«Թուրքիան այս առումով ունի իր գիծը, ունի իր սեփական ներնատօյական խնդիրները, որոնց լուծմամբ զբաղվում է»,-ասել է Պեսկովը։

Հավելենք, որ նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտնել էր, որ Անկարայում վաղը կայանալիք հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարելու  ՆԱՏՕ-ի միանալու Հելսինկիի հայտի բավարարման մասին։

Էմմա Չոբանյան