Հյուսիսային Կորեան կրկին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել։ Դա տեղի է ունեցել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների պատմական հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը հաստատվել է ինչպես Տոկիոյում, այնպես էլ Սեուլում: Հաղորդվում է, որ այն թռել է մոտ հազար կիլոմետր և ընկել Ճապոնիայից արևմուտք՝ երկրի ծովային տնտեսական գոտուց դուրս։

Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 07:10-ին (22:10 GMT)՝ Փհենյանից: Ճապոնական բանակի տվյալներով՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մոտ 70 րոպե թռել է 6,000 կիլոմետր բարձրության վրա։

Ճապոնացի պաշտոնյաները չեն հաղորդել հրթիռի արձակման հետևանքով հասցված վնասի մասին:

Սա հյուսիսկորեական հրթիռի չորրորդ արձակումն է վերջին շաբաթվա ընթացքում, թեև նախորդ երեքն ավելի կարճ հեռահարության հրթիռներ են եղել։

Տաթև Ֆռանգյան