Սիրեք իրար․ Քոչարյանը՝ Արփի Դավոյանին ու Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ պետք է արմատախիլ արվի ԶՈՒ-ումու ցանկացած ոլորտում դավաճանական ցանկացած երևույթ։

«Ես ուզում եմ դավաճանության մի տարբերակի մասին խոսել՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ ինչ-որ քաղաքական թիմի հետ ուզում են ճանապարհ անցնել, հետո ինչ-որ իրավիճակում այդ քաղաքական թիմից դուրս են գալիս ու սկսում են այդ թիմին հայհոյել: Ես կարծում եմ, դա էլ է դավաճանության տեսակ ու դրա մասին էլ պիտի խոսել»,- նշեց ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը։

«Անդրադառնամ 5-րդ շարասյանը: Աննա Գրիգորյանն ասում է՝ դավաճանության պատճառով բանակը գրավիչ չի դառնում: Սեպտեմբերի 14-ին պատգամավորները ԱԺ-ի դարպասների մոտ ողջունում էին, որ ԱԺ դարպասները մարդիկ ջարդեին: Բանակը թուլացնում են բոլոր նմանատիպ գործողությունները»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմադիրները սկսեցին հակադարձել: Դավոյանը նշեց «Զանգեզուրի միջանցքի մասին որտեղի՞ց է եկել, դրա մասին կխոսե՞ք, դա 5-րդ շարասյո՞ւն է, թե՞ 5-րդ շարասյուն չի: Երբ ասում են՝ վարչապետը բանավոր խոստացել է, դա 5-րդ շարասյուն չի՞: Կգաք ինչ-որ վեհ գաղափարներից կխոսաք ու կասեք՝ ինչո՞ւ են հղում կատարում 5-րդ շարասյանը: Մի՛ հուզվեք, թող հուզվի նա, ով 5-րդ շարասյան հետ կապ ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։