Ովքե՞ր են այդ տնօրեններն ու ինչո՞ւ են գնացել. Անի Խաչատրյանը՝ Կոպիրկինի նախաձեռնած հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր Երևան ավագանու նիստի իր ելույթում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ վերջերս որոշ դպրոցների տնօրենների և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպմանը և կոշտ քննադատության ենթարկեց:

«Փաստացի Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանի հետ փակել է Լաչինի միջանցքը, 120 հազար հայ պատանդի կարգավիճակում է: Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակումից առաջ ռուս զինվորականները լքել էին իրենց դիրքերը: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հրաժարվեց ճանաչել ՀՀ սուվերեն տարածքը: Երեկ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանի Հանրապետությունը, և այդ ֆոնին մի քանի օր առաջ Երևանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպում են ՌԴ դեսպանին ու նրա հետ խոսում ինչ-որ աշխատանքային խմբի մասին»,- ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ քաղաքապետարանը այդ մասին «ծպտուն» չի հանել, դրա մասին իմացել են ՌԴ դեսպանատան էջից:

«Որ ինչ-որ աշխատանքային խմբեր են ստեղծվել ռուսաց լեզվի խորացման, դասաժամերի ավելացման, նոր դպրոցների վերաբացման համար: Սովե՞տ ենք հետ գնում»,- հարցադրում արեց Խաչատրյանը:

Նա նաև մեջբերեց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած այն միտքը, որ ավագանին քաղաքական մարմին է:
«Քաղաքական մարմնի ներկայացուցիչներ, ինչո՞ւ չեք բղավում, որ այս քայլը դեպի միութենական պետություն տանող փորձի մեկնարկ է, ռուսական աշխարհի սահմանները ընդլայնելու հանրահայտ քաղաքականության մաս, իրական վտանգ ՀՀ ինքնիշխանությանը: «Եռաբլուր»-ում հանգչող մեր հերոսների 99 տոկոսը փայլուն տիրապետում էր ռուսերենին, բայց ռուս-թուրքական բարեկամությունը չխանգարեց Ադրբեջանի ձեռքով նրանց սպանել: Ինչո՞ւ ձեն չեք հանում, ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել»,- ասաց նա:

Ըստ ավագանու անդամի՝ ի տարբերություն մնացածի՝ ինքը պահանջում է թե՛ ԿԳՄՍՆ-ից, թե՛ քաղաքապետարանից հրապարակել այդ խմբի անդամների անունները. «Ովքե՞ր են այդ տնօրենները ու ինչո՞ւ են գնացել: Թո՞ւյլ եք տվել արդյոք, այդ ի՞նչ աշխատանքային խմբերի մասին է խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։