Թուրքիայում հորդառատ անձրևներից հետո երկրաշարժից տուժածների վրանային ճամբարները հեղեղվել են

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Թուրքիայի հարավում տեղացած հորդառատ անձրևները խորացրել են փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից փրկվածների թշվառությունը, որոնք ապրում են վրանային ճամբարներում, գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ երկրաշարժից փրկվածներն աղետից մեկ ամիս անց դեռևս խնդիրների են բախվում, հիմա էլ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղի հետևանքով ստիպված են եղել լքել իրենց վրանները հարավային Հաթայ և Քահրամանմարաշ նահանգներում։

Համացանցում տարբեր տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում, թե ինչպես են «մարդիկ պայքարում հեղեղի դեմ՝ հետևանքները վերացնելով», և թե ինչ իրավիճակ է ստեղծվել վրանային ճամբարներում հեղեղի հետևանքով։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժից հետո 354 վայրերում տեղադրվել է 433,536 վրան։ Նա նաև նշել է, որ նախատեսվում է 115,585 կոնտեյներային տներ տեղադրել տուժածների համար։

Հավելենք, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 48,000-ը։

Էմմա Չոբանյան