ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը, աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, իրավաբանական վարչությունը, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, փորձաքրեագիտական վարչությունը:

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը, միջազգային համագործակցության վարչությունը, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը, ֆինանսաբյուջետային վարչությունը, տնտեսական վարչությունը, փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-gov.am/decrees/item/25869/

Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։

Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները»,- ասված է հաղորդագրությունում։