Հայաստանը միջազգային գործընկերների ավելի լայն շրջանակի կարիք ունի, քան կա այսօր. Ռասմուսեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մեր նպատակն է սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի կառավարության հետ, դա լայն շրջանակ և խնդիրներ ընդգրկող համագործակցություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Ակնհայտ է, որ մենք խոսում ենք Եվրամիության քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ առաջին հերթին այստեղ և հիմա կարևոր է, որ մենք բարձրացնենք տեղեկացվածությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ կա, իսկ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա իրավիճակը կարգավորելու համար:

Մենք կցանկանայինք նաև օգնել Հայաստանի կառավարությանը բարձրացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսության մակարդակը և դա ներառում է նաև երկխոսություն անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Եվրամիությունն ունի գործիքների լայն շրջանակ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար և ես կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է միջազգային գործընկերների շատ ավելի լայն շրջանակ, քան ունի այսօր», – նշեց Ռասմուսենը:

Հարցին՝ ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք Հայաստանը հայտնե՞լ է, նա պատասխանեց. – «Ընդհանուր առմամբ, այո, սակայն մենք ռազմական աջակցության վերաբերյալ մանրամասներ չենք քննարկել»:

Մանրամասները՝ տեսանյութում։