Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունում իր արած պնդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
Բոլորը

«2021-ի նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հրապարակեց ձայնագրություն, որտեղ Դուք ասում էիք՝ ՌԴ նախագահի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ զրույցներում այդ երկրների ղեկավարները Ձեզ հավաստիացրել են, մեջբերում եմ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ ԼՂ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու:

Դուք բանակցեցիք սեփական կետից, ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալվեց Ձեզ փոխանցված այդ իրավիճակը», – ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հարցրեց Factor TV-ի լրագրողը:

Փաշինյանը պատասխանեց, որ ամբողջական պատասխան ունենալու համար, ճիշտ կլիներ` շարունակությունը նշել:

«Այնուհանդերձ, Ձեզ փոխանցվել էր չէ՞ իրավիճակ, որ Ալիևն ընդունել էր, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հարցրեց լրագրողը:

«Լուրջ ե՞ք հարցնում, իրո՞ք»,- արձագանքեց Փաշինյանը:

«Այսինքն` այդ երկրների ղեկավարնե՞րն էին ստում Ձեզ»,- նշեց լրագրողը:

«Ես ասել եմ՝ ես համաձայն եմ դրա հետ, եկեք ֆիքսենք, գրենք, և ես դրա տակ կստորագրեմ:
Դուք մտածում եք՝ կարգավորումները պետք է բանավոր հայտարարությունների հիման վրա լինե՞ն… Ես այդ հայտարարություններից հետո եկել, կարդացել եմ բանակցային էն թուղթը, որը սեղանին դրված է եղել, հակառակն եմ էնտեղ տեսել։

Այսինքն՝ ձեր վարկածը և պրետենզիան այն է, որ ես բանավոր խոսակցության հիման վրա պետք է ստորագրեի դրան հակասող գրավոր փաստաթո՞ւղթ:
Այդ բանավոր խոսակցությունից հետո ես վերադարձել, այդ փաստաթուղթը նորից կարդացել եմ, փաստաթուղթը 100 անգամ եմ կարդացել՝ պատերազմից առաջ, պատերազմից հետո»,- նշեց Փաշինյանը։

Դիտարկմանը, որ անհասկանալի է մնում, թե իրավիճակն այդպե՞ս է եղել, ինչպես նշված երկրների ղեկավարները ներկայացրել են, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եկեք ես մեր գործընկերներին չքննարկեմ, որովհետև կոռեկտ չի: Ես ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ շատ լավ, համաձա՛յն եմ, եկեք գրենք և ստորագրենք, հե՚նց հիմա: Ի՞նչն եմ սխալ ասել. Չի՛ եղել թուղթ, որտեղ այդ ամենն արտահայտված լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։