ԵՄ-ն պետք է Ադրբեջանին մղի՝ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել միջազգային պարտավորությունները․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գտնվող  ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր-նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է Լաչինի միջանցքի սկզբնամաս իր այցին, որը Բաքուն երեք ամիս է՝ փակ է պահում։

«Այսօր այցելեցի Լաչինի միջանցք։ Դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առևտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դրա հետևանքով շուրջ 120,000 բնակիչներ չեն կարողանում օգտվել հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կյանքեր փրկող դեղամիջոցներից և առողջապահությունից: Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և մղի նրան՝ վերացնել շրջափակումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար վտանգները կարող են վերածվել հումանիտար աղետի»,- գրել է Ռասմուսենը Ֆեյսբուքում։

Էմմա Չոբանյան