Ռուսական աղբյուրները հայտնում են Բելգորոդի և Բրյանսկի մերձակայքում խոցված ԱԹՍ-ների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական տարբեր աղբյուրներ պնդում են, որ երեքշաբթի առավոտյան Բելգորոդի և Բրյանսկի մոտ ուկրաինական անօդաչու սարքեր են խոցվել։ Դրանցից մեկը կարող էր թռչել պայթուցիկների գործարան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բելգորոդի մոտ խփված անօդաչու սարքի մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգի միջոցով խոցվել է անօդաչու թռչող սարք։ Տեղում հետևանքները պարզվում են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կան փլուզումներ․ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են ավտոտնակի տանիքին»,- գրել է նահանգապետը։

Mash հրատարակչությունը պնդում է, որ անօդաչուն թռել է «Բրյանսկի քիմիական գործարանի ուղղությամբ»։ Բրյանսկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սելցո գյուղում գտնվող այս գործարանը, կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, արտադրում է պայթուցիկներ և ապահովիչներ հանքարդյունաբերության համար:

Ռուսաստանի Բրյանսկի շրջանի վարչակազմը, սակայն, հայտարարել է, որ տարբեր հրապարակումների ու ալիքների տարածած հաղորդագրություններն անօդաչու թռչող սարքի մասին, որը թռել է պայթուցիկների գործարան և խոցվել, չի համապատասխանում իրականությանը։

«Օպերատիվ ծառայությունները չեն հաստատել լրատվամիջոցներում և մեսենջերներում հրապարակված տեղեկատվությունը»,- նշել է վարչակազմի մամուլի ծառայությունը։

Տաթև Ֆռանգյան