Պեսկովը ՌԴ-ի կողմից հացահատիկային գործարքի երկարաձգումն անվանել է «բարի կամքի» դրսևորում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հացահատիկային գործարքի երկարաձգումը Ռուսաստանի կողմից «բարի կամքի» ժեստ է, որն արվել է ՌԴ-ի հետ կապված պայմանավորվածությունների կատարման ակնկալիքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Պեսկովին լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ է գործարքը երկարաձգվել ոչ թե 120, այլ 60 օրով։

«Ակնհայտ է, որ այն, ինչ մենք անվանում ենք գործարք, սա գործարքի երկրորդ մասն է, որը վերաբերում է մեզ։ Այն դեռ իրագործված չէ։ Մենք գնահատում ենք ջանքերը, որոնք գործադրվեցին ՄԱԿ-ի միջոցով, անձամբ գլխավոր քարտուղարի կողմից, բայց չնայած դրան՝ պարոն Գուտերեշը, ցավոք, չկարողացավ ճեղքել հավաքական Արևմուտքի խուլ պատը։  Պայմանները, որոնք համաձայնեցվել են որպես գործարքի անբաժանելի մաս, չեն կատարվել։ Ինչպես հասկանում եք՝ գործարքը չի կարող կանգնել մեկ ոտքի վրա։ Հետևաբար, երկարաձգման պայմանները հարաբերական են։ Բայց սա, իհարկե, բարի կամքի ժեստ է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ հույսով, որ այդքան երկար ժամանակ անց այն պայմաններն ու պարտավորությունները, որոնք ստանձնել էին կողմերը, կկատարվեն»,- ասել է Պեսկովը։

Նրան նաև հարցրել են՝ արդյո՞ք այն փաստը, որ ՌԴ-ն համաձայնել է երկարաձգել հացահատիկի գործարքը, նշանակում է, որ Մոսկվան վստահություն ունի, որ ռուսական կողմի հետ կապված իր դրույթները կկատարվեն։

«Այդ հարցի շուրջ շփումները շարունակվում են: Բոլորը համաձայն են, որ երկրորդ մասը պետք է ավարտվի, և մենք դեռ հույս ունենք, որ այն բարի կամքի շրջանակում, որը դրսևորում է ռուսական կողմը, գործարքի երկրորդ մասը, այնուամենայնիվ, կիրականացվի»,- պատասխանել է Պեսկովը:

Հավելենք, որ հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսին Ստամբուլում՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև։

Էմմա Չոբանյան