Փաշինյանն ասաց, թե ինչն է կաշկանդում ասելու, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հայաստանի Հանրապետության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո և այս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Ես ինչ եմ տեսնում, ինչ՝ ոչ, էական չի, էական է, թե ինչ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և էական է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյոք հնարավորություն ունի հետապնդել իր իրավունքներն ու անվտանգության հարցերը։ Սա շատ կարևոր նրբություն է»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը, որպես ՀՀ ղեկավար, որևէ բանով կաշկանդվա՞ծ է՝ հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը նշեց․ «Ես, իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, Հայաստանի պետական շահերով։ Իհարկե, կաշկանդված եմ, այլապես կգայի ու ընե՜ նց հայտարարություններ կանեի։

Նա նաև հիշեցրեց, որ իրեն շատ հաճախ մեղադրում են հենց այդպիսի հայտարարություններ անելու համար։

«Մեր հանրության համար արված և միջազգային հանրության մեջ արված հայտարարությունների միջև դիսոնանս չպետք է լինի։ Ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային ողջ գործընթացում մեր հանրության հետ խոսակցության և բանակցությունների սեղանի շուրջ խոսակցության միջև այնպիսի խզույթ է առաջացել, որ դարձել է դանդաղ գործողության ռումբ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տակ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` հիմա իր համար կարևոր է բանակցությունների սեղանի շուրջ և հանրության հետ նույն բանը խոսել, որն առնվազն նոր դանդաղ գործողության ռումբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար չստեղծվի։

Մանրամասները՝ տեսանյութում։