Էն օրն անցնում էի՝ 7-8 հատ շենք կար, բոլորը Պապիկյանն ու Մակո՞ւնցն են գնել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ՔՊ-ական պաշտոնյաներից բացի՝ բնակարաններ են գնել նաև ևս 25 000 քաղաքացիներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «24 news»-ի դիտարկմանը, որ ըստ մամուլի ուսումնասիրությունների՝ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի նորակառույց թաղամասում, բացի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի,ց բնակարան են ձեռք բերել ևս 3 պաշտոնյաներ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

«Կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնո՞ւմ»,-հարցրեց լրագրողը՝ կատելով՝ երբ դուք պատգամավոր էիք, ասում էիք, որ լոլիկ աճեցնելով Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս կարող էր այդքանը ձեռքբերել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան ամեն տեղ։  «Կներեք, անգամ այս «ստենդի» մեջ կարող են դրանք լինել։ Ասել եմ, որ ասուլիս եմ անելու, և ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ տպել են, պատվիրել են․․․ամեն տեղ կա կոռուպցիոն ռիսկ։ Մենք վախենում ենք բոլորս։ Դրա համար ենք այդքան քննարկում։ Ասում եք՝ Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը․․․ես ասում եմ՝ ևս 25 000 մարդ։ Այդ փողի մի մասը որտեղի՞ց․ 35 միլիարդ, պատկերացրեք, կառավարությունն է տվել։ Այսինքն, այդքան մարդու վարկի մի հսկա բաժինը կառավարությունն է տալիս։ Այ, եթե ասեիք, որ լինեին այդ չորս հոգին և երկրում էլ բնակարան ձեռք բերող չլիներ, կհասկանայի։ Հովիկ Աբրահամյանը, ասենք, հայտարարագրել է երկու միլիոն դոլար։ Հիմա մեր գործընկերներից որևէ մեկը երբ այդքան կհայտարարագրի, այն ժամանակ կխոսենք։ Որտե՞ղ գնեն բնակարան։ Ասեք՝ որտեղից վերցնեն։ Տեղը գիտեք այդ ոչ կոռուպցիոն շենքի, որտեղ կարելի է բնակարան ձեռք բերել։ Մեր բնակարանն ուզում ենք վաճառել։ Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառել։ Վաղը մյուս օրը որտեղի՞ց ձեռք բերենք։ Տեղն ասեք»։

Փաշինյանի խոսքով՝ նշյալ պաշտոնյաները հրապարակելու են հայտարարագրեր, և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործը դրանք ստուգելն է․ «Այդ հանձնաժողովը հատուկ դրա համար ենք ստեղծել։ Դրա նախագահի պաշտոնում ընտրվել է ընդդիմության առաջարկած թեկնածուն։ Որ վարչապետը ստիպված չլինի տնով, շենքով զբաղվի։ Ավելի մեծ գործեր կան։ Բնակարաններ են ձեռք բերել Մակունցը, Սարգսյանը, Հարությունյանը և ևս 25․176 ընտանիքներ։ Այն օրն անցնում էի։ Մի 7-8 շենք կար, բոլորը Մակունցն ու Պապիկյա՞նն են գնել (քմծիծաղում է,-հեղինակ)։ Հա՞։ Ո՞ր շենքում։ Ես կարդացել եմ այդ հրապարակումները։ Քանի՞ շենք է այդտեղ կառուցվում։ Հարյուրավոր բնակարաններ կան այդտեղ։ Մեծ թաղամաս է։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է, բայց մարդկանց չենք կարող ասել՝ բնակարան մի գնեք։ Ձեռք բերելիս պետք է եկամուտները լինեն օրինական ու հիմնավորված»։

Մանրամասները՝ տեսանյութում։