Բա ո՞ւմ նախկին կուսակցականը լիներ. Փաշինյանն` անկախ մարմիններում ՔՊ-ականներին նշանակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
Բոլորը

«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար:

«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, սխալվել է Freedom House-ը… Ինչ վերաբերում է գաղտնալսումներին և հետապնդումներին, ես հիշում եմ, որ մի շրջան կար, երբ ընդդիմադիրներն ինչ-որ SMS-ներ էին հրապարակում, ասելով, որ իշխանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում: Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ ու իմ ընտանիքի անդամների հեռախոսների «սքրինշոթերը» հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաև մենք»:

Անդրադառնալով Freedom house-ի այլ դիտարկումներին, թե իշխանությունը խոսում էր բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց 2 գործարար իշխող խմբակցության անդամ են, անկախ կառույցներում՝ ԲԴԽ և ԿԸՀ, նշանակված են նախկին ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք նաև որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել, և այդ պատասխանատվությունը պետք է կրենք մինչև վերջ: Եթե դուք ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ, դուք ասում եք՝ կուսակցության նախկին անդամն է այնտեղ գործուղվել, գործուղվել է՝ որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվի, որովհետև մենք, այդ թվում՝ 2021 թվականի ընտրություններում, տեսել ենք ընտրությունների արդյունքները կեղծելու փորձեր, իսկ ընտրությունների արդյունքները և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, մինչև այդ փաստը, մեզ ասում էիք՝ բա դուք դատական համակարգում բարեփոխումներ էիք խոստանում, խոստանում էիք, որ էս կլինի, էն կլինի, բա ինչի՞ այդ ամեն ինչը չեղավ: Հենց որ մենք 4 տարի չարչարվում ենք և դեռ շարունակում ենք չարչարվել ու դեռ երկար շարունակելու ենք չարչարվել, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի, ասում եք՝ ձեր նախկին կուսակցականն է, բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի: Բա մենք էդ էինք ասում, 2018-ից այդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, ու շարունակում ենք այդ գիծը տանել առաջ:

Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ նույն Եվրոպական միության զեկույցների համաձայն՝ «Արևելյան գործընկերության» երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է անկախ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»:

Մանրամասները՝ տեսանյութում։