Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական կողմի դեմ հնարավոր քրեական գործի հարուցումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հաագայի դատարանը մտադիր է ռազմական հանցագործությունների վերաբերյալ երկու գործ հարուցել՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ, ինչպես նաև խնդրելու է մի քանի անձանց ձերբակալության օրդեր։

Հաղորդագրության համաձայն՝ գործերից մեկը կապված է «ուկրաինացի երեխաների դիտավորյալ առևանգման ու հարկադիր կերպով վերադաստիարակման ճամբարներ ուղարկելու հետ»։ Երկրորդը վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին դիտավորյալ հարվածներին։ Սա կարող է դառնալ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների համար ռուս պաշտոնյաներին միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկելու առաջին փորձը:

Թե կոնկրետ ում մեղադրանք կառաջադրվի, դեռևս պարզ չէ։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ նախագահ Պուտինն ինքը կարող է դառնալ մեղադրյալ, քանի որ ՄՔԴ-ն չի ճանաչում պետության ղեկավարի անձեռնմխելիությունը ռազմական հանցագործությունների հետ կապված գործերում։

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը նույնպես նախօրեին մատնանշել էր, որ «ՄՔԴ-ն Ռուսաստանի նկատմամբ իրավասության չունի»։

«2016 թվականից Ռուսաստանը չի հանդիսանում 1998 թվականի Հռոմի ստատուտի կողմ, ինչը նշանակում է, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի մեր երկրի նկատմամբ»,- գրել է սենատորը Telegram-ի իր ալիքում։

Տաթև Ֆռանգյան