Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Ինձ համար ամենակարևոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, երբ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց բողոքի ակցիա են արել Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եվ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո: Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Սա մտահոգություն է, և ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի պատասխան Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան ասե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե ինչ-որ բան ասել է»:

Վարչապետը նշեց, որ կոռեկտ չի լինի, որ ինքը ներկայացնի, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: «Եթե Ռուսաստանի մեր գործընկերները հարկ համարեն, իրենք կհրապարակեն, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։