Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը ՀՀ սահմաններին և Արցախում. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը աճել է 2020 թվականի պատերազմից առաջ ու դրանից հետո: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում: Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց վարչապետը:

Անդրադարձավ զսպման մեխանիզմներին՝ վարչապետը նշեց․ «Համոզված ենք և 100 տոկոսով գիտենք՝ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին:

2020 թվականից առաջ ու հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով: Մենք, հասկանալով, որ այդպիսի հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասացինք՝ մենք դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր և Ադրբեջանի տեղեկատվությունը ծանրութեթև անելու անհրաժեշտություն չունենաք:

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն շփման գծի 2 կողմերից: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնեց, բայց հետագայում հրաժարվեց այդ տարբերակից: Այնտեղ տարբեր թեմաներ շոշափվեցին, նույն ընթացքում Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում զինված ուժեր կամ բանակ ունենալու մեջ: Ես ասեցի, որ մենք, ինչպես հայտարարել ենք, ԼՂ-ում բանակ չունենք: Երբ Ադրբեջանի նախագահն ասում էր, որ ունեք, ես ասացի՝ շատ լավ, կարծում եմ՝ այս բանավեճը վերջ չունի, կարող ենք անել հետևյալը՝ միջազգային դիտորդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը և հանդես գան զեկույցով: Դա կլինի այդ հարցի լուծումը: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը:

Սա կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելու, հիմա էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի: Հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստություններըէ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԼՂ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը:

«Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց ամուր և անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը»,- ասաց Փաշինյանը:

Նույնը, Փաշինյանի խոսքով, վերաբերում է նաև Հայաստանի ժողովրդին:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու Հայաստանի ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ: Այս կամքն է ամենակարևորը, մնացածը լուծվող հարցեր են:

Շատ կարևոր է, որ մենք նկատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի ներսում կան նման դրսևորումներ, դրանք ունեն միայն արտաքին աղբյուր: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, պետք է ի վիճակի լինենք այդ երևույթները գնահատելու»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։