Յուրի Բաբախանյանը նշանակվել է Նեպալում ՀՀ դեսպան
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։
Նշանակման համապատասխան հրամանագիրը մարտի 13-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։