ԿԳՄՍՆ-ում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տարածաշրջանային համագործակցության տնտեսագետ Ալթինայ Արապովայի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

Կողմերը քննարկել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների շրջանակը, կրթական ենթակառուցվածքների զարգացման, կրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների, այդ թվում՝ կրթության թվայնացման և ոլորտին առնչվող այլ հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դերը՝ ի դեմս հայաստանյան գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ԱԶԲ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, որի հետ արդյունավետ համագործակցություն ունենք: Այժմ գտնվում ենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում: Զարգացման գործընկերների հետ կքննարկենք «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը, իսկ գործողությունների ծրագրի ընդունումից հետո շատ ավելի կոնկրետ քննարկումներ կունենանք՝ համագործակցության հեռանկարները հասկանալու համար»:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը, որի մշակման և ներդրման անհրաժեշտությունն առաջացել էր 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի հետևանքով․այժմ այն ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից դպրոցաշինության ոլորտում սահմանված բավականին հավակնոտ թիրախներին, մասնավորապես՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ուղղությամբ, և այս համատեքստում կարևորել ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը», որը, նախարարի տեղակալի գնահատմամբ, անվիճելի աջակցություն է այդ թիրախների իրականացմանը:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը, որը կարող է ներառել նաև մարդկային ռեսուրսների զարգացումը: Նշվել է, որ ԱԶԲ-ի առաջիկա ծրագրում կարող են ներառվել կրթության ոլորտին ուղղված աջակցության ծրագրեր՝ Կրթության զարգացման պետական ծրագրում նախանշված նպատակներին հասնելու համար: ԱԶԲ ներկայացուցիչները նախնական փուլում իրենց աջակցությունն են առաջարկել, մասնավորապես՝ մասնավոր սեկտորի ուսումնասիրության, խորհրդատվության և սեմինարների կազմակերպման առումով: Կարևորվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: