Կրեմլում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար դեռ նախադրյալներ չեն տեսնում

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ուկրաինայում ՌԴ նպատակներին ներկայում հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով, Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար դեռ նախադրյալներ չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Վոլֆգանգ Իշինգերի՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար արևմտյան երկրների ներկայացուցիչների կոնտակտային խումբ ստեղծելու գաղափարը և հարցրել՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է օգնել դադարեցնել հակամարտությունը։

«Ոչ, մենք այդպես չենք կարծում»,- պատասխանել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ «դեռևս ոչ մի նախադրյալ չկա գործընթացը խաղաղ հունով ընթանալու համար»։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթությունը շարունակում է մնալ և միշտ մնալու է դրված նպատակների իրագործումը։ Այժմ դրանց կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Տաթև Ֆռանգյան