Ղարիբաշվիլին Զելենսկիին խորհուրդ է տվել զբաղվել Ուկրաինայի հարցերով և չմիջամտել Վրաստանի ներքաղաքական կյանքին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի ղեկավարությանը խորհուրդ է տվել զբաղվել Ուկրաինայի հարցերով և չմիջամտել Վրաստանի ներքաղաքական կյանքին։ Ղարիբաշվիլին նման հայտարարություն է արել «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թբիլիսիում ցուցարարներին աջակցող Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները, փոխանցում է DS news-ը։

«Ուկրաինայում բարդ իրավիճակ է։ Էսկալացիա է սպասվում։ Մեր տեղեկություններով՝ Ուկրաինան հակահարվածներ է պատրաստում, հավանական է, Դոնեցկի մարզում ծանր մարտեր կլինեն, իսկ Բախմուտի գրավումից հետո, հավանաբար, է՛լ ավելի բարդ կլինի։ Դուք, իհարկե, հիշատակեցիք նաև Զելենսկիի ուղերձը, երբ մարտնչող մարդը դուրս է գալիս ու պատասխանում է ապակառուցողական ակցիային, որոնք տեղի են ունենում այստեղ՝ Վրաստանում, մի քանի հազար մարդու կողմից, դա ուղիղ վկայում է այն մասին, որ այդ մարդը կապ ունի, դրդապատճառներ ունի, որ այստեղ ինչ-որ բան տեղի ունենա»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետը նաև ասել է, որ ուկրաինական քաղաքական գործիչները «փնթի անհաջողականներ» են։

«Դուրս եկավ Կլիչկոն, դուրս եկավ Ֆեյգինը և ինչ-որ անհայտ անձինք՝ ուկրաինացի քաղաքական գործիչներ, Արախամիան և ինչ-որ փնթի անհաջողակներ, որոնք ասում են, որ փոփոխություններ են պետք, հեղաշրջում, իսկ  դա ուղղակի միջամտություն է (երկրի քաղաքականությանը): Հիմա չեմ ցանկանում, մարդը (Զելենսկին) պատերազմի մեջ է, և ես ցանկանում եմ բոլորին հաջողություն մաղթել, պատերազմի դադար և խաղաղություն, երկրի միավորում, սակայն նախ հոգ տարեք ձեր ու ձեր երկրի մասին, մենք հոգ կտանենք մեր երկրի մասին։ Ես սա ցանկանում եմ ասել բոլորին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երախտագիտություն էր հայտնել վրաց ժողովրդին այն բանի համար, որ Թբիլիսիում ցուցարարները բողոքի ակցիաների ժամանակ բարձրացրել են Ուկրաինայի դրոշն ու երգել Ուկրաինայի հիմնը։ Պետության ղեկավարը նշել է, որ ուկրաինացիները Վրաստանին մաղթում են ժողովրդավարական և եվրոպական հաջողություններ։

Տաթև Ֆռանգյան